Երեքշաբթի, 16 Հունվարի 2018 10:52
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կստեղծվի միասնական երթուղային ցանց

Հայաստանում կստեղծվի միասնական երթուղային ցանց

Արմինֆո. Հայաստանում կստեղծվի միասնական երթուղային ցանց: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ հունվարի 16-ի նիստում: 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան: Առաջարկում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը, երթուղիների սպասարկման մրցույթները իրականացնել մեկ փաթեթով. կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի բոլոր երթուղիները: Նախատեսվում է ներդնել նաեւ միասնական տոմսային եւ տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգեր: