Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 17:17
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ֆինհաշտարարը մտադիր է ներդնել բողոքների ընդունման էլեկտրոնային համակարգ և գործընկերների հետ հարաբերություններում անցնել թվային ձևաչափի

ՀՀ ֆինհաշտարարը մտադիր է ներդնել բողոքների ընդունման էլեկտրոնային համակարգ և գործընկերների հետ հարաբերություններում անցնել թվային ձևաչափի

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը կաշխատի բողոքների ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այս մասին հունվարի 24-ին կազմակերպության գործունեության 9-րդ ամյակին նվիրված ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը:

«Մենք մտադիր ենք անցնել գործընկերների, ֆինանսական կազմակերպությունների համագործակցության թվային ձևաչափին և էլեկտրոնային համակարգով իրականացնել մեր հաճախորդներից ստացվող բողոքները», - ասել է նա:

Փ. Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ ֆինհաշտարարի գրասենյակը նախատեսում է բողոքների քննարկման ժամկետների կրճատում: «Այսօր, ըստ օրենսդրորեն սահմանված կարգի, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը բողոքները քննարկում է 28 օրվա ընթացքում: Ըստ մեր մասնագետների նախնական հաշվարկների, էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ, մենք կարող ենք կրճատել այդ  ժամանակը, մինչև 20 օրի», - պարզաբանել է նա ֆինհաշտարարը:

Դրան զուգահեռ կգործի նաև Հայաստանի ֆինասնական հաշտարարի և հաճախորդների միջև համագործակցության նախկին ձևաչափը: