
Արմինֆո. Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարողե կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 9 ներկայացուցիչներից միայն մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին:
2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող, 158-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվությունե բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերե ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ" ՓԲԸ, "ԱՌԱՆՑՔ" ՍՊԸ, "ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ" ՍՊԸ, "ՈՒՔՈՄ" ՍՊԸ, "ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ" ՓԲԸ, "ԼԵԳԱԼ ԸՆԴ ՖԱՅՆԵՆՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ" ՍՊԸ, ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՅԱՍՅԱՆ ԱՁ, "ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ" ՍՊԸ: