Արմինֆո. Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Դևիդ Վալադոուն ԱՄՆ Կոնգրեսում ստորագրահավաք են նախաձեռնել ԱՄՆ և Հայաստանի միջև կրկնակի հարկման գործող ոչ արդիական կարգի վերանայման շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին հղված դիմումի ներքո:
Կոնգրեսականների նամակում, մասնավորապես, ասվում է, որ դեռ խորհրդային ժամանակներից գործող այդ կարգն իր արդիականությունը կորցրել է և խոչընդոտում է Հայաստանի և ԱՄՆ բարեկամությանը համաշխարհային գլոբալացման պայմաններում: «Բարեփոխված հարկային օրենսդրության ֆոնին անհասկանալի է մնում կրկնակի հարկման մասին դրույթի գործողության անհրաժեշտությունը, որը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա՚, - ասվում է նամակում: Նամակի հեղինակները նաև ընդգծում են, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջողությունը մեծապես կախված է այդ կարգի վերացումց, ինչի առնչությամբ հարցը շուտափույթ լուծման կարիք ունի` Վաշիգտոնի ու Երևանի միջև բանակցությունների վերսկսման ճանապարհով: «Որպես Կոնգրեսի անդամներ` մենք Ձեզ կոչ ենք անում արդիականություն հաղորդել այդ հարցին և բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Այդ կարգի չեղարկումը կհանգեցնի հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աշխուժացման՚, - եզրափակում են կոնգրեսականները:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի ԱՄՆ հայկական լոբբին Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի անդամների հետ համատեղ փորձում են հասնել Երևանի և Վաշինգտոնի միջև կրկնակի հարկման համակարգի չեղարկման, այդ առնչությամբ բանակցությունները դադարեցվել են` չտալով որոշակի արդյունք:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |