Երեքշաբթի, 30 Հունվարի 2018 19:33
Դավիթ Ստեփանյան

Կարեն Կարապետյանը քննարկել է Էներգետիկայի նախարարության ծրագրերի իրագործումը

Կարեն Կարապետյանը քննարկել է Էներգետիկայի նախարարության ծրագրերի իրագործումը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգետիկայի ծավալը, էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50 տոկոսի, առնվազն 20 տոկոսով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10 տոկոսով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը, արտադրությունը, արտադրության ծավալը՝ միաժամանակ հասնելով հուսալիության բարձրագույն մակարդակի էներգաբլոկի՝ դրա արդիականացման ճանապարհով: Այս նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները. Պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով մեկնարկել են Շնող ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 76 ՄՎտ նախնական դրվածքային  հզորությամբ, որն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:  Տրամադրվել են 10 ՄՎտ ընդհանուր հզորության 11 փոքր արևային ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաներ. դրանք պիլոտային ծրագրեր են, որից 3-ն արդեն կառուցված է, մնացածը առաջիկա 1-2 տարում շահագործման կհանձնվի: Հայտարարվել է Մասրիկ-1 արևային կայանի (դրվածքային հզորությունը` 55 ՄՎտ) կառուցման մրցույթը, որի նախաորակավորման փուլն անցել է միջազգային հեղինակություն և փորձ ունեցող 10 ընկերություն: Մրցույթը կշարունակվի 2018 թ., կընտրվի հիմնական կապալառու, և նախարարության հաշվարկներով՝ 2019 թ. արդեն ավարտուն Մասրիկ-1 կայանը կհանձնվի շահագործման: Առանց լիցենզավորման արևային ֆոտովոլտային կայանների  տեղադրման խթանումն ապահովելու  նպատակով կառավարության որոշմամբ թույլատրելի հզորությունը 150 ՄՎտ-ից հասցվել է 500 ՄՎտ-ի: Այս պահին արդեն տեղադրված է 243 արևային կայան՝ 2.8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: 2017 թ. տրամադրվել են 36 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 69 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն առաջիկա 2-3 տարիներին: Առնվազն առաջիկա 2 տարում 10 ՄՎտ կհասնեն զուտ փոխհոսքերի սկզբունքով աշխատող արևային կայանները: Բացի դրանից, արդեն առաջիկա տարիներին ներքին սպառման կառուցվածքում հիդրո- և արևային կայաններից արտադրվող հոսանքի տեսակարար կշիռը կհասցվի մոտավորապես 50 տոկոսի: Նախարարի խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի ծավալի, գազի ծախսի կրճատումն է մոտավորապես 20 տոկոսով. պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով կառավարության որոշմամբ իտալական «Ռենկո» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, և սկսվել են Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքները: Ֆինանսավորումը կատարում է Միջազգային ֆինանսական կորպորացիան: Նախատեսվում է, որ ՕԳԳ-ն կհասնի 53 տոկոսի, ինչն ընդհանուր միջին հաշվեկշռով կնվազեցնի գազի ծախսը գազային կայաններում: Բացի այդ, այս տարի կմեկնարկի ամերիկյան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հետ անցած տարի ստորագրված համաձայնագիրը. գտնվել են ֆինանսավորման աղբյուրները, և այս տարի հունիսին կմեկնարկի Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որի արդյունքում Երևանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն կբարձրանա 1.3 տոկոսով, և 7 ՄՎտ-ով կավելանա արտադրական ներուժը: Այս երկու միջոցառման շնորհիվ Հայաստանը կկարողանա առաջիկա 2-3 տարում 20 տոկոսով իջեցնել գազի ծախսը գազային կայաններում:

2017 թ. հաջողությամբ իրականացվել է 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ֆինանսավորմամբ սկսած ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիրը, պահպանվել են ծրագրային բոլոր ցուցանիշները և ժամկետները:

 

Կառավարության կողմից հաստատվել,Ազգային ժողով են ուղարկվել ու այժմ այնտեղ քննարկվում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կնպաստեն շուկայի ազատականացմանը: 2017 թ. վերսկսվել և ամբողջ թափով իրականացվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: 2018 թ. համար բերվել են հիմնական սարքավորումները, նախատեսվում է մարտ ամսից սկսել այս տարվա աշխատանքները, իսկ օդային գիծն ավարտի հասցնել 2019 թ.: 2017 թ. դեկտեմբերի 18-ին համաձայնություն է ձեռք բերվել Գերմանական զարգացման  KfW բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է մինչև 2018 թ. մարտ հայտարարել մրցույթը և մայիս-հունիս ամիսներին ունենալ հիմնական կապալառուին: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով գծի երկարությունը՝ Հայաստան-Վրաստան գիծը ևս ավարտուն տեսքի կբերվի Հայաստան-Իրան գծի հետ համատեղ՝ 2019 թ. ավարտին:

 

2017 թ. արձանագրվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում արտահանման ծավալների աննախադեպ աճ՝ դեպի Վրաստան և Իրան: 2017 թ. Հայաստանը դարձել է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և հայտ է ներկայացրել առաջիկա 1-2 տարվա համար էներգետիկ խարտիայում ևս նախագահող երկիր դառնալու համար: Հայտը գտնվում է քննարկման փուլում:

 

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներն են տեխնիկական քաղաքականությունը, ՀՀ էներգետիկ համակարգում գլխավոր ինժեների գործառույթի ներդրումը, որը կներառի բոլոր տեսակի վթարների քննարկումը և վթարների կանխարգելման ծրագրերի մշակումը: Հանձնաժողովի խնդիրն է նաև՝ կենտրոնացնել աշուն-ձմեռ մաքսիմումի անցման նախապատրաստական աշխատանքները մեկ միասնական օղակում և վերահսկել՝ միաժամանակ սահմանելով դրանց չափորոշիչները, ծավալները և գրաֆիկները: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնիկական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հարցին՝ նախարար Մանուկյանը ներկայացրել է պատասխանատու ընդերքօգտագործման և հաշվետու հանքարդյունաբերության առումով կատարված աշխատանքները: Այս նպատակով նախարարության երեք ստորաբաժանում միավորվել է մեկ միասնական՝ Ընդերքի գործակալության մեջ, և ընդերքօգտագործողներն այժմ օգտվում են մեկ պատուհանի սկզբունքից: 2017 թ. Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, որով Հայաստանը ոլորտում թափանցիկություն ապահովելու մի շարք պարտավորություններ է ստանձնել: «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր անձնագրերը (շուրջ 2 մլն էջ), ինչպես նաև երկրաբանական ամբողջ տեղեկատվությունը թվայնացվել է, ամբողջությամբ տեղադրվել և հասանելի է www.geo-fund.am կայքում:

 

Կառավարությունը հաստատել է և ԱԺ է ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը 3 հիմնական սկզբունք է արձանագրում.  ընդերքի մասին օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությամբ ընդերքօգտագործողը պարտավորություն է  ստանձնում ընդերքից արդյունահանված ամբողջ ծավալները ներկայացնել հանրությանն էլեկտրոնային տարբերակով; Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ պետական լիազոր մարմինները պարտավորություն են ստանձնում՝ համապարփակ տեղեկատվություն հրապարակել համապատասխան էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջեներ ընդերքօգտագործողների և հանքարդյունահանողների մուծած և վճարած բոլոր մասհանումների և գումարների մասին: Դրանով ֆինանսական բոլոր հոսքերը վերահսկելի կլինեն հանրության կողմից; Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությամբ պատասխանատվություն և պատիժ է նախատեսվում թե´ լիազոր պետական կառավարման մարմնի, թե´ ընդերքօգտագործողի համար՝ այս պարտավորությունները չկատարելու պարագայում: Նախատեսվում է, որ մինչև մարտի 1-ը Ընդերքի գործակալությունը կներկայացնի իր զարգացման հայեցակարգը:

 

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2017 թ. գործունեությունից՝ նշելով, որ  ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ավելի մեծ թափով շարունակվի աշխատանքը բոլոր ուղղություններով: Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ 2017 թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ 6.1 տոկոս, սպառման աճ՝ 4.1 տոկոս, արտահանման աճ՝ 17. 1 տոկոս, իսկ գազի ոլորտում՝ 6.52 տոկոս ներմուծման աճ Ռուսաստանից, 4.86 տոկոս աճ՝ Իրանից և 17.1 տոկոս արտահանման աճ: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ փոխհոսքերի շարունակական ավելացումը և տարածաշրջանային էներգետիկ հաբի ձևավորումը: «Մենք տարածաշրջանում իրականում շատ լավ շանս ունենք: Եթե մենք ճկուն վարվենք, շատ հետաքրքիր տարածաշրջան է իր բոլոր բարդություններով՝ հարևան Իրան, Իրաք, Թուրքմենստան Վրաստան՝ իր հարակից տարածքներով: Մինչև 2020 թվականը մենք այս հարթակում պետք է ունենանք 1-2 խոշոր ռեգիոնալ խաղացող», - ասել է կառավարության ղեկավարը՝անհրաժեշտ համարելով համապատասխան կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաև այլընտրանքային՝ արևային, քամու և հողմային  էներգետիկայի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման շրջանակում պատրաստվել է «Կարկառ երկրաջերմային էլեկտրակայանի նախնական ինքնարժեքի հաշվարկը» հաշվետվությունը և հաշվետվության եզրակացության հայերեն թարգմանությունը: Ներկայում դիտարկվում է ՀՀ-ում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման տարբերակը՝ «Ջերմաղբյուր» և «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ: 2017 թ. իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցում. ընկերությունն սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը:  Նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը զեկուցել է հանքարդյունահանման ոլորտում իրավիճակի մասին. 2017 թ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 26 թույլտվություն՝ 25 ոչ մետաղական օգտակար հանածոների, 1՝ հանքային ջրերի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար՝ 24 թույլտվություն՝ 10 մետաղական օգտակար հանածոների երևակումների և 14 ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների, երկրաբանական ուսումնասիրության 1 համաձայնություն, նավթի և գազի ուսումնասիրության 2 արտոնագիր, հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 2 լիցենզիա:

 

Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09