Հինգշաբթի, 1 Փետրվարի 2018 13:30
Ալեքսանդր Ավանեսով

Կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Արմինֆո. Կառավարությունն այսօր կայացած նիստում  լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:

 

Ներկայումս գործող 7 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Մոբի դրամե ՓԲԸ-ին: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաների տրամադրման ժամկետները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: