
Արմինֆո.Փետրվարի 1-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ԱԷԿ տուրբինային արտադրամասի արդիականացման համալիր միջոցառումների ծրագրին, որն իրականացվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում:
Որոշման նախագծի համաձայն, ծրագրի հաջող իրագործման նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում լրացուցիչ համաձայնագիր ստորագրել ծրագրի գլխավոր կապալառու «Ռուսատոմ սերվիս՚ ԲԸ հետ:
Հայաստանի ԱԷԿ երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը` 1980 թվականին: 1989 թվականի մարտին, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, կայանի աշխատանքը դադարեցվել էր: 1995 թվականի նոյեմբերին էներգետիկ սուր ճգնաժամի առնչությամբ ՀԱԷԿ 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց: 2014 թվականի մարտին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին: Նախագծի համակարգումն իրականացնում է «Ռոսատոմի՚ դուստր կառույց «Ռուսատոմ սերվիս՚ ԲԸ: Աշխատանքների ավատրը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի կառավարությունը ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ է տրամադրել` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3% տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

