
Արմինֆո. Tvil.ru բնակարանների ամրագրման ռուսական ծառայությունը պարզել է, թե փետրվարի 23-ին ԱՊՀ որ քաղաքները կմեկնեն ռուս զբոսաշրջիկները:
Վարկանիշը կազմվել է զբոսաշրջիկների կողմից բնակարանների ամրագրման հայտերի հիման վրա`2018 թ. փետրվարի 23-25-ը տոների կապակցությամբ: ԱՊՀ-ի 5 քաղաքներից առաջատար հնգյակում են` Մինսկը, Աստանան, Բաքուն, Երևանը և Տաշքենդը, որոնք փետրվարի 23-ի ուղևորությունների առումով առավել գրավիչ են ռուսաստանցիների ուղևորությունների համար:
Tvil.ru- ի փոխանցմամբ, Հայաստանի մայրաքաղաքում հանգստանալու համար զբոսաշրջիկները փետրվարի 23-ին բնակավայրեր են ամրագրում միջին հաշվով 2 օրով և կծախսեն օրական 2,4 հազար ռուբլի: Աստանա կարող են մեկնել նույնպես մոտ 2 օրով (2,8 հազար ռուբլի), Մինսկ`2,5 օր (2 հազար ռուբլի), իսկ Տաշքենդ` 3 օր (2 հազար ռուբլի):
Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 2017 թվականից Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջությունն աճել է մեկ երրորդով կամ 32%, կամ 279 հազար ուղևորությունով: Մինչդեռ, 2017 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկների առավել տարածված ուղևորությունների ցանկում Հայաստանն զբաղեցնում էր 27-րդ տեղը:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

