Ուրբաթ, 2 Փետրվարի 2018 17:01
Ալեքսանդր Ավանեսով

Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևն Ալմաթիում քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը

Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևն Ալմաթիում քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:

 

Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:

 

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկան

2017 թ. հունվար-դեկտեմբերին արագացրել է տարեկան աճի տեմպերը մինչև 26,1% (2016 թ. 15,1%-աճի փոխարեն՝ գերազանցելով $1.7 մլրդ-ն/: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ միայն այդ ցուցանիշով, այլ նաև արտահանման և ներմուծման գծով՝ համապատասխանաբար $541.6 մլն և $1.2

մլրդ՝ ներմուծման աճի 5,7%-ից մինչև 19,1% արագացմամբ, արտահանման աճի՝ 51,5%-ից մինչև 44,6% դանդաղմամբ: