Շաբաթ, 3 Փետրվարի 2018 12:09
Ալեքսանդր Ավանեսով

ZTE ընկերությունը շահագրգռված է մասնակցություն ունենալ Հայաստանում  տարածաշրջանային Data center ստեղծելու նախագծին

ZTE ընկերությունը շահագրգռված է մասնակցություն ունենալ Հայաստանում  տարածաշրջանային Data center ստեղծելու նախագծին

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 2-ին ընդունել է ZTE GLOBAL SALES AND SERVICES ընկերության Կովկասի և բալթյան երկրների գրասենյակի ղեկավար Թան Լիոնին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ  ներկայում իրենք համագործակցում են հայաստանյան 2 օպերատորների հետ՝ ֆիքսված կապի և IP հեռուստատեսային ծառայությունների ոլորտներում, ևս մեկ հեռահաղորդակցական ընկերության հետ քննարկվում է հնարավոր գործակցությունը:

Թան Լիոնին նշեց, որ տեղյակ է Հայաստանում տարածաշրջանային «Data center»-ի (տվյալների մշակման կենտրոնի) ստեղծման նախագծի մասին, իրենց ընկերությունը հետաքրքրված է մասնակցությամբ: Նախարարի խոսքով՝ այս ծրագրում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը, և կառավարությունը պատրաստ է բանակցելու ներդրում կատարելու մտադրություն ունեցող մասնավոր ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Խելացի քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող մանրամասներ։ Նախարարն առաջարկեց ընկերությանը մասնակցություն և ներդրում ունենալ այդ նախագծում: