Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2018 19:52
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունում քննարկվել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2018 թվականի ծրագիրը

Կառավարությունում քննարկվել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2018 թվականի ծրագիրը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը: 
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարին զեկուցվել է, մասնավորապես, ընկերությունների հիմնման, շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև ոլորտային խմբերի ձևավորման ուղղություններով նախատեսվող շուրջ 43 միջոցառումների և ակնկալվող արդյունքների մասին: 
 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես հանրության հետ մշտական հետադարձ կապը՝ Հայաստանում «Doing business» ցուցանիշի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացման գործընթացում և մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին: