
Արմինֆո. Տավուշի մարզում կարող է ինդուստրիալ էկոլոգիական պարկ ստեղծվել: Նախագծի մշակումը իրականացման փուլում է գտնվում և կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի փորձագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը:
Նրա խոսքով, պարկի խնդրի մեջ կմտնի արդյունաբերական նպատակներով արտադրական մնացուկների վերամշակումը: Նախատեսվում է, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրության մնացուկների, էկոլոգիապես մաքուր արտադրանքի համար անտառների սանիտարական հատումից թափոնների վերամշակում: Բացի այդ, նախատեսվում է նաև կազմակերպել լեռնահանքային ճյուղի մնացորդների, օրինակ՝ ոչ մետաղական ապարների վերամշակում: Նախագծի իրականացումը կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ, քանի որ թույլ կտա ստեղծել ոչ միայն մշտական աշխատատեղեր, այլ նաև արտադրական թափոններ ներգրավել ֆիզիկական և իրավաբանական անձանցից:
Տարոն Սահակյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե որքան կարժենա ծրագիրը՝ նշելով միայն, որ նախագիծը գտնվում է տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցումների փուլում, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարության: «Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո ծրագիրը կներկայացվի երկրի կառավարությանը: Մինչ այդ հայտնի կդառնան նաև ներդրումների ծավալները, որոնք նախատեսված է իրականացնել պետություն-մասնավոր գործակցություն ձևաչափով»,- ասել է Սահակյանը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

