Ուրբաթ, 23 Փետրվարի 2018 13:32
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են շինարարության ոլորտում համագործակցության շուրջ

Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են շինարարության ոլորտում համագործակցության շուրջ

Արմինֆո. Ռուսաստանի շինարարության նախարարության և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջև ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր: Ինչպես հաղորդում է ռուսական «Ստրոիտելնայա գազետան՚, նախօրեին փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը և ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:

2018-2019 թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում կողմերը տեղեկատվության և փորձի փոխանակում կիրականացնեն շինարարության ոլորտի տեխնիկակն կարգավորման, շինարարության բնագավառի նորմերի և պահանջների մշակման, նախագծման և շահագործման հարցերի, ինչպես նաև հողօգտագործման համակարգերի և տարածքների ֆունկցիոնալ գոտիավորման շուրջ:  Բացի այդ, նախատեսվում է որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում շինարարության նոր եղանակների և բնակարանային տնտեսության բնագավառի մասնագետների համար, համաժողովների և խորհրդաժողովների կազմակերպում և անցկացում Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում: