Ուրբաթ, 23 Փետրվարի 2018 17:12
Ալեքսանդր Ավանեսով

2018 թվականին անհրաժեշտ կլինի իրականացնել Հայաստանի համայնքների համաչափ զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր

2018 թվականին անհրաժեշտ կլինի իրականացնել Հայաստանի համայնքների համաչափ զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրել է  2017 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրել 2018 թվականին նախատեսվող հիմնական ծրագրերը:

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, 2017 թվականին նախարարության  գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխությունները, իսկ տարածքային կառավարման մակարդակով համապատասխան ռազմավարությունների, գործառնական ծրագրերի ընդունում և մեթոդաբանական ձեռնարկների  մշակում,  որոնք պետք է ուղղորդեն համայնքներին իրենց զարգացման գործընթացում: «Մասնավորապես,  համայնքային  տնտեսական զարգացման  ուղեցույցն է մշակվել և դրան  զուգահեռ ամբողջ Հայաստանով շուրջ  104  տնտեսական պատասխանատու  ենք առանձնացրել, որպեսզի  համայնքներում ունենանք մարդիկ, ովքեր  կարող են տնտեսական ծրագիր մշակել, փոխանցել այն մարզպետարան  ու դրանից այն հասցնել կառավարարություն` ֆինանսավորման»,-ասել է Դ. Լոքյանը:

 

Նրա խոսքով,  լրջագույն խնդիրներից մեկը, որն առնչվում է համայնքների հաստիքացուցակին և աշխատողների թվակազմին, նույնպես կանոնակարգվել է: Արդյունքում՝  2017 թվականին աշխատավարձերին վերաբերող շուրջ 200 մլն դրամի համայնքային պարտքը նվազեցվել է: Նախորդ տարվա կատարված աշխատանքներից նախարարը առանձնացրել է նաև համայնքների ֆոնդային բյուջեների ձևավորումը: <<Միայն 2018 թվականի  հունվարի 1-ի դրությամբ մեր համայնքային ֆոնդային բյուջենում արդեն ձևավորված է շուրջ 6 մլրդ դրամի գումար, որը միայն ուղղվելու է համայնքներում կապիտալ ծախսերի իրականացմանը: Սա ավելացած արժեք է համայնքում,  երկրում, կապիտալի մեծացում է, տնտեսական աճի ցուցանիշ է և այլն: Մյուս կարևոր խնդիրը, որ  մենք մեր համայնքների հետ ձևակերպել ենք  և իրականացնում  ենք, դա ծառայությունների ընդլայնման խնդիրն է և պատահական չէ, որ  2017 թվականի  ընթացքում 50 համայնք բակային սպորտի օջախներ է ստեղծել` խաղահրապարակներ, մարզադահլիճներ: 2017 թվականին ՀՀ համայնքների սեփական եկամուտների մուտքերը գանձապետարան կազմել են  38,545.1 մլն դրամ:  2009 թվականից ի վեր,  2017 թվականը նշանավորվել է համայնքների կողմից հողի հարկի հավաքագրման դրական դինամիկայով։ 2016 թվականի համեմատությամբ, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են  9.2 %-ով կամ 2,544.6 մլն դրամով: Սեփական եկամուտների հավաքագրման աճի միտումները կպահպանվեն նաև 2018 թվականի ընթացքում։ Սա նշանակում է, որ համայնքներում իրականության մեջ  գոյություն ունի ռեսուրս, որը վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման պայմաններում կարելի է հավաքագրել և համայնքն իր սեփական կարիքների համար այն օգտագործի: Առաջին անգամ մենք 2017-ին հորդորելով, համապատասխան ուղեցույցներ տրամադրելով  մոտ 1.6 մլրդ դրամ աղբահանության վճարներ ենք հավաքագրել, սա նախորդ տարվա համեմատ ավելի է 400 մլն դրամով:  2018 թ-ին  այդ թիվը պետք է հասնի` 2 մլրդ 800 մլն դրամի: Մեզ մոտ բաց էր ամբողջությամբ իրավաբանական  անձանց  վճարումները: Միայն 2017 թ-ի ընթացքում մեր մարզպետների, համայնքապետերի ջանքերով  18 հազար պայմանագիր ենք ունեցել ամբողջ երկրում՝ առանց Երևանի>>,-ասել է Դ. Լոքյանը:

 

Անդրադառնալով տարածքային զարգացման ուղղությանը, նախարարը նկատել է, որ  2017-ին ամրագրվել են  տարածքային համաչափ զարգացման  հիմնական չափորոշիչները: «Մենք ամրագրել ենք, օրինակ՝ եթե  Շիրակում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը մոտ 2000 ԱՄՆ դոլլար է, ինչը շատ ցածր է, մենք պետք է կարողանանք այն ավելացնել և  2018 թվականին յուրաքանչյուր մարզի դեպքում տեսնելու ենք, թե ՀՆԱ-ի ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել և տարածքի համաչափ զարգացման արդյունքում ինչ  աշխատատեղեր  ունենք։ Սրան հասնելու համար յուրաքանչյուր համայնք մշակել  է իր Տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ), զուգահեռ նաև մարզպետներն են ձևակերպել  իրենց պլանը։ Դրանցում կան բազմաթիվ ցուցիչներ, որոնք նրանք պետք է իրականացանեն 2018 թվականին․ ինչպիսի՞ն է մարզում մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների չափը, ինչպիսի՞ն է մարզում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափը, որքա՞ն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր են ստեղծվում և այլն:  Եթե դուք փորձեք ծանոթանալ որևէ համայնքի տարեկան աշխատանքային պլանին, դուք կտեսնեք նրա ամբողջական բյուջեն, ծախսերը, կտեսնեք նաև, թե ինչպիսի զարգացման ծրագիր ունի տվյալ համայնքը»,-ասել է Դ. Լոքյանը:

 

Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերը, նաև ընդգծել, որ 2018 թվականի համար  ընդհանուր թեզ է  դրվել՝ ծրագրային բյուջետավորման գաղափարախոսություն: «Մենք սկսել ենք արդեն սուբվենցիայի նոր կարգով աշխատել, որի հիմքում դրված է հետևյալը․ եթե համայնքը կապիտալ որևէ ծրագիր ունի՝ մեքենա-սարքավորումներ դնում, ենթակառուցվածքների վրա է ներդրումներ անում, ապա  այդ ծրագրի արժեքի 50 տոկոսի չափով պետությունն այն կրկնապատկում է։ 2018 թվականի երկրորդ կարևոր առանձնահատկությունը տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարախոսությունն է։ Եթե տնտեսական ծրագիրը անցնում է համապատասխան բանկային արգելապատնեշը և բանկը համաձայնվում է տվյալ տնտեսվարողի ծրագիրը ֆինանսավորել, ապա պետությունը պարտավորվում է 6 տոկոսի չափով վարկի տոկոսադրույքը սուբսիդավորել»,-տեղեկացրել է Դավիթ Լոքյանը, հավելել,  որ նախարարությունը այդ մեխանիզմի կարգերն արդեն ներկայացրել է կառավարություն, հանրապետության վարչապետը հաստատել է և մարտ ամսից սկսվելու է  ֆինանսավորման գործընթացը: Նախարարի վստահեցրել է, որ 2018 թվականին սուբսիդավորված վարկերով տնտեսական մինչև 100 ծրագիր կլինի, իսկ սուբվենցիաներով ծրագրերի թիվը կգերազանցի 200-ը՝ կապիտալ արժեքներ ստեղծելու պարագայում: 

Ասուլիսում նախարար Լոքյանը սպառիչ պատասխաններ է տվել լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96