
Արմինֆո. Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում են ՙԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2018՚ տարածաշրջանում խոշորագույն 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 2-ից 4-ը ՙYerevan EXPO՚ ցուցահանդեսային համալիրում:
Ավանդական դարձած ամենամյա ՙԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2018՚ 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
Ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշեր Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Իրանից: Հենց այս իրողությունն էլ եզակի հնարավորություն կդառնա գործնական հարաբերությունների հաստատման համար հայկական և վերոնշյալ կազմակերպությունների միջև: Տեղական կազմակերպությունների համար սա թերևս մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել, որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ ինտեգրացմանը, իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճի համար:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

