Հինգշաբթի, 1 Մարտի 2018 19:59
Ալինա Հովհաննիսյան

Սևանում մեկնարկել է 538 հազար եվրո բյուջեով «ՓՄՁ զարգացման պլատֆորմը և բիզնեսի նորարարությունը» ծրագիրը

Սևանում մեկնարկել է 538 հազար եվրո բյուջեով «ՓՄՁ զարգացման պլատֆորմը և բիզնեսի նորարարությունը» ծրագիրը

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Սևան քաղաքում ներկա է  գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին:

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պ. Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը,  ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 


Բիզնեսի զարգացման երկամյա ծրագիրը կիրականացվի  Եվրամիության աջակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  538 000 եվրո , որից 480 000 եվրոն  կտրամադրի Եվրամիությունը: 


Իրականացնող կառույցներ են հանդիսանում  Սևանի համայնքապետարանը  և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը: 


Նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում կարևորելով նման հարթակի  ստեղծումը` նշել  է, որ այս ծրագրի գերնպատակն է նպաստել Սևան քաղաքի և հարակից գյուղական համայնքների կայուն տնտեսական աճին։ 


Ծրագիրը նպատակ ունի բիզնես համայնքին տրամադրել  ֆիզիկական ենթակառուցվածքներ,  ուժեղացնել  համագործակցությունը  և կապերը,  ինչպես նաև գործարար շրջանակներին և աշխատանք փնտրողներին  տրամադրել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:-