
Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկել են Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարևորել է այս ոլորտում առաջատար ընկերությունների հետ փոխգործակցության հաստատումը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման գրավականներից մեկը:
