Երկուշաբթի, 5 Մարտի 2018 11:15
Ալեքսանդր Ավանեսով

2018 թվականին Շիրակի մարզում ներդրումների ծավալները կկազմեն 36 մլրդ դրամ

2018  թվականին Շիրակի մարզում ներդրումների ծավալները կկազմեն 36 մլրդ դրամ

Արմինֆո. 2017 թվականին Շիրակի մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին հայտարարել է մարզպետ Արթուր Խաչատրյանը` վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելով մարզի նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետը նաև նշել է, թե ակնկալվում է, որ 2018-ին ներդրումային ծրագրերի ծավալը կհասցվի 36 մլրդ դրամի: Նա վստահեցրել է, որ նշված ծրագրերի զգալի մասն իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից: Արդյունքում, ակնկալվում է, որ մեկ շնչին ընկնող ներդրումների ծավալը նախորդ տարվա 92 հազար դրամից կհասնի 152 հազարի: Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ մարզում աշխատատեղերի թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 23 517. նախատեսվում է 2018-ին այդ թիվը հասցնել 27000: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ զգալի աշխատատեղեր կստեղծվեն թեթև արդյունաբերության, ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Զեկուցվել է, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա ընթացքում կատարվել է 97 տոկոսով. 2016-ի համեմատ համայնքների սեփական եկամուտներն աճել են 17 տոկոսով: Սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով մարզում 2016-ին կազմել են 8100 դրամ, 2017-ին՝ 9400, իսկ այս տարի նախատեսվում է այն հասցնել 10800 դրամի:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է սեփական եկամուտների ավելացմանն ուղղված քայլերը և հորդորել համեմատականներ անցկացնել մյուս մարզերի հետ, միաժամանակ հստակեցնել վիճակագրական տվյալները: «Մենք ներդնում ենք վարչական ռեգիստրի ինստիտուտ, մարզպետարաններում գործելու են կոնկրետ խմբեր, որոնք զբաղվելու են վիճակագրությամբ, համայնքների ղեկավարներին առաջարկելու ենք, որպեսզի համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնեն գործընկերներին: Մի քանի ատյաններ համատեղ պետք է աշխատեն: 2-3 տարվա աշխատանք է պետք, որպեսզի մենք ասենք, որ ստորակետից հետո երրորդ թվի ճշտությամբ տվյալներն ունենք, բայց պետք է համայնքների ղեկավարների հետ սերտ աշխատել և տեղեկատվություններ տրամադրել: Այնքան ինդիկատորային թվեր կան, որոնք հուշելու են, որ կան սխալներ: Մենք ասել ենք՝ այն համայնքը, որը շատ աճ է ունենալու՝ այդ համայնքին ենք ֆինանսավորելու, որպեսզի նրանք մոտիվացված լինեն»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է վերանայել Շիրակի մարզի սեփական եկամուտների բյուջեները և ընդգծել. «Միայն այդպես մենք առաջ կգնանք: Մեր համայնքների ղեկավարները համարում են, որ սեփական եկամուտների պլան դնելը բեռ է քաղաքացիների համար, իսկ սուբսիդիան որ ուզում եք՝ մենք ինչպես ենք վճարում: Ով շատ եկամուտ հավաքի՝ իրեն ավելի շատ ենք օգնելու»:

 

Մարզպետը զեկուցել է, որ համայնքների բյուջեները պլանավորել են և ընթացիկ տարում նախատեսում են 13 տոկոսի աճ, որն ընդհանուր առմամբ կազմում է 303 մլն դրամ:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել 257 աղբավայր: Մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Շվեդիայից սպասում են ներդրողների, որոնց հետ քննարկելու են աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր: Աղբահանություն կատարելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ նախորդ տարվա ընթացքում կնքվել է 1972 պայմանագիր: Միաժամանակ, նշվել է, որ մարզում միայն իրավաբանական անձանց թիվը հասնում է 3000-ի, և վարչապետը խնդիր է դրել 2018-ի ընթացքում բոլոր իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր: «Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Մենք նրանից ավելի գումար չենք ցանկանում վերցնել, պարզապես ինքը պետք է վճարի աղբահանության համար»,- ասել է վարչապետը: 

 

Զեկուցվել է նաև, որ աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ,  իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:   Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց 2016-ին գանձվել է 618 մլն դրամ, նախորդ տարվա ընթացքում՝ 631 մլն: Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է 2018-ին առողջապահական մուտքերի աճն ավելացնել շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով այն 844 մլն դրամի: Խոսելով բժշկական կենտրոնների կուտակած պարտքերի մասին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է յուրաքանչյուրի հետ կապված ներկայացնել համապատասխան վերլուծություն:  «Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում, հաստատուն ծախսերը կկրճատվեն, ծառայությունների հասցեականությունը կբարձրանա», - նշել է վարչապետը՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետին հանձնարարելով ներկայացնել նաև իր առաջարկությունները:

 

Զեկուցվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով և կարկտահարությամբ: Մասնավորապես, 2016-ին արտադրվել է 157 հազար տոննա հացահատիկ, իսկ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ընդամենը 70 հազար: Միաժամանակ, զեկուցվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է: Նախատեսվում է նաև ակտիվ աշխատանքներ տանել պետական սուբսիդավորմամբ ծրագրերը խթանելու ուղղությամբ: Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի: Վարչապետը  խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի: «Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի  սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ պահանջելով ընդլայնել նշված ծրագրերից օգտվողների շրջանակը:

 

Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող այլ հարցեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
TUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզTUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
07.11.2025
RUB4.730.00
USD382.540.06
EUR441.831.56
GBP501.401.12
CAD271.06-0.26
JPY24.950.07
CNY53.720.02
CHF473.911.25