Չորեքշաբթի, 7 Մարտի 2018 16:41
Ալեքսանդր Ավանեսով

Սուրեն Կարայանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Կարայանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Կարայանը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։ Սուրեն Կարայանը և Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաև համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։