
Արմինֆո. Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն հայրենակիցներն, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ: Ըստ «Արցախպրեսի՚, այդ մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: «Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաև սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- ասել է գյուղնախարարը:
Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաև ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

