Արմինֆո. Պետք չէ ակնկալել ավիատոմսերի գների իջեցում, նույնիսկ «Հայաերոնավիգացիա» և «Ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերությունների միավորումից արդյունքում: Այս մասին հայտրարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շագեն Պետրոսյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաերոնավիգացիա» և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերութոյւնների միավորման նախագծին: Ինչպես հայտարարեց ՔԱԳՎ ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ներկայացնելով փաստաթուղթը, այսօր օդային երթևեկության սպասարկման աշխատանքներն իրականացվում են երկու անկախ իրավաբանական անձանց միջոցով, որոնք, իբր, արհեստականորեն երկարաձգում են և բեռնում ավիաընկերությունների կողմից տրամադրվող ծառայությունները: Կենտրոնացնելով ծառայությունների ամբողջ շղթան մեկ կառույցում, կառավարությունը նախատեսում է այդսիսով հասնել ոլորտի կառավարման որակի բարձրացման և ֆինանսական արդյունավետության: Բացի այդ, ըստ Սերգեյ Ավետիսյանի, «մեկ պատուհանի» կիրառումը կհանգեցնի մատուցվող ծառայությունների սակագների իջեցման: Այս գաղափարն անմիջապես վերցրեցին շարք ԶԼՄ-ներ, որոնք խոստացան, որ շուտով ավիաոմսերի արժեքը կիջնի, ընդհուպ մինչև 30 հազար դրամը:
Ըստ փորձագետի, կառավարության որոշումը կարող է լիովին արդարացված լինել աշխատանքի կազմակերպման արդյունավետության առումով, բայց ֆինանսապես դա ոչինչ չի կարող տալ: Նույնիսկ եթե այդ 30 հազար դրամը բաժանվի 100 – 150 նստելատեղ ունեցող ինքնաթիռի վրա, ապա ավիատոմսի գինը կարող է առավելագույնը իջնել 200 դրամով: Այսպիսով, Շահեն Պետրոսյանը հայտարարել է, որ կազմակերպչական և իրավական փոփոխությունները չեն ազդի քաղաքացիների գրպանի վրա:
Բացի այդ, ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են քաղաքացիական ավիացիայի ոլորտի անկախ փորձագետները, աերոնավիգացիոն ծառայությունների գինն ավանդաբար կազմել է ավիատոմսի գնի մոտ 1%-ը, անկախ թռիչքի հեռավորությունից: Տրանսպորտի արժեքի կառուցվածքում առավելագույն մասնաբաժինն ունի վառելիքը, որին հաջորդում են օդանավակայանի վարձավճարները և օդանավի սպասարկումը: Այս իմաստով ՔԱԳՎ- ն անզոր է ազդել «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության վրա:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարվա կոնցեսիոն կառավարմամբ գտնվում է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանի տիրապետության ներքո: Իսկ օդանավակայանի գնային քաղաքականությունը վաղուց արդեն ենթարկվում է երկրի փորձագիտական հանրության խիստ քննադատությանը: Արդյունքում, Հայաստանի քաղաքացիները և հյուրերը հաճախ նախընտրում են օգտվել Թբիլիսիի օդանավակայանի ծառայություններից, Իսկ Սերգեյ Ավետիսյանը հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի սակագները մրցունակ են տարածաշրջանային մակարդակով: