Արմինֆո. Հայաստանի արժույթի միջբանկային շուկայում նախորդ շաբաթ ծավալներն աճել են 4.6 անգամ, նախորդ շաբաթվա 8.3 անգամ աճից հետո:
Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում աճել է դոլարային գործարքների ծավալը, եվրոյով գործարքներում պահպանելով դեպի ներքև տրենդը, իսկ ռուբլիով գործարքներում կտրոկ ակտիվացել է ռուբլու առքը, պահպանելով վաճառքի զրոյական դինամիկան: Իսկ բորսայական հարթակը շարունակում է մնալ դատարկ: Արդյունքում, դրամը դոլարի նկատմամբ մայիսի 14-18-ն ամրապնդվեց`486-ից մինչև 483.3 դրամ / $ 1, շարունակեց արժևորումը եվրոյի նկատմամբ`580-ից մինչև 570 դրամ / եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.9-ից մինչև 7,8 դրամ / ռուբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 14-ից 18-ը ներառյալ իրականացված գորչծարքների ընդհանուր ծավալը կազմել է $ 11,450 մլն., 484.38 դրամ / $ 1 միջին կշռված փոխարժեքով, իսկ առավելագույն ծավալը գրանցվել է երկուշաբթի և երեքշաբթի օրերին` 2.650 մլն դոլար և 3.2 մլն դոլար: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առք ու վաճառքի դինամիկան փոխվել 19-9,7% անկումից մինչև 36,4-30,5% աճ, եվրոյի առքի գծով`52.8% աճից մինչև 17% անկում, իսկ վաճառքի գծով`24,8% -ից մինչև 16,5% անկում, իսկ ռուբլիով գործարքներում`առքն արագացել է` 2,4%-ից մինչև 26.4%, վաճառքի գծով` վաճառքի աճը դանդաղել է`15,4% -ից մինչև 0, 1%: Արդյունքում, գնվել է $ 93,6 մլն, 483.42 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 9.13 մլն. եվրո, 573.52 դրամ / եվրո միջին փոխարժեքով, և 1,092 մլրդ ռուբլի, 7.76 այլն /ռուբլի միջին կշռված փոխարժեքով: Իսկ վաճառվել $ 92,8 մլն, 484.73 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 14,7 մլն. եվրո, 577.06 դրամ /եվրո միջին փոխարժեքով, և 546,7 մլն ռուբլի, 7.86 դր /ռուբլի միջին փոխարժեքով:
Ըստ աղբյուրի, մայիսի 7-ից 12-հայկական բանկերը տրամադրել են 56.8 մլրդ. դրամի և 31,6 մլն. ԱՄՆ դոլարի վարկեր: Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի (ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը) դրամային վարկերի դինամիկան 14,1% աճից հետո գրանցել է 23.9% անկում, իսկ դոլարով վարկերի 39.4% աճը փոխարինվել է 29.5% անկումով:
Նշենք, որ 2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի արժութային շուկային միջամտել է միայն գնելով $ 47 մլն: