Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ շարունակվելու է ֆինանսների նախարարության բարեփոխումների օրակարգի իրականացումը, ինչպես նաև այն, որ Կառավարության` քննարկման փուլում գտնվող ծրագիրը կսահմանի առաջնահերթություններ, որոնք վստահաբար հիմնված կլինեն հավասարակշռված որոշումների վրա ու կորոշակիացնեն անելիքները բոլոր ոլորտներում:-
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |