Արմինֆո. 2018 թ.-ին Հայաստանում հարկային ստուգումների զրոյական ցուցանիշներով կազմակերպությունների թիվը կավելանա: Այս մասին ՀՀ խորհրդարանում մայիսի 30-ին հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Նրա խոսքերով, 2017 թ-ին 736 օբյեկտներում կատարված ստուգումներից 236-ում (25%) խախտումներ չեն հայտնաբերվել: Եվ այս միտումը, կարծում է Մաշադյանը, կշարունակվի նաև այս տարի: Նա ընդգծել է, որ ստուգումների արդյունավետությունն աճել է և կազմել մոտ 96%: Հաջողության հիմքում ընկած է թիրախային աուդիտների գաղափարը, համակարգչային համակարգերի օգտագործմամբ ռիսկի գնահատումը: ՊԵԿ նախագահի տեղակալն ասել է, որ անցյալ տարի հարկային եկամուտների աճն ապահովվել է ոչ միայն ստվերի կրճատման, վարչարարության մակարդակի բարձրացման կամ օրենսդրական փոփոխությունների, այլ նաև ՀՆԱ-ի աճի հաշվին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |