Արմինֆո. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պատրաստ է քննարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը: Այդ մասին մայիսի 2017 թ. պետբյուջեի կատարման շուրջ քննարկումների ժամանակ պատգամավորներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով, եթե կա սակագների նվազեցման հնարավորությունը, անհրաժեշտ է գնալ այդ քայլին, իսկ եթե չկա նման հնարարավորությունը, պետք է հասարակայնությանը բացատրել պատճառները: «Ամեն դեպքում մենք պատրաստ ենք սակագների հարցի քննարկմանը»,- ընդգծել է Արթուր Գրիգորյանը:
Նախարարն ընդգծել է, որ 2017 թ. ոլորտում իրականացվել կամ իրականացման փուլում են գտնվում 31,5 մլրդ դրամի ծրագրեր: Ներդրումների զգալի մասը բաժին է ընկնում օտարերկրյա պետությունների և ֆինանսական ինստիտուտների վարկային ռեսուրսներին և դրամաշնորհներին: Մասնավորապես, Համաշխարհային բանկի վարկով ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր ԷՀԳ արդիականացման ծրագիրը: Այդ ծրագրից խնայված միջոցներով պատրաստվում է Նոյեմբերյան-Լալվար ԷՀԳ արդիականացման աշխատանքների ծրագիրը, որը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ շարունակվում է էլեկտրական ենթակայանների արդիականացման նախագծի իրականացումը, որը նույնպես շահագործման կհանձնվի 2019 թվականին: Այդ ծրագրից խնայված միջոցներով 2019-2020 թթ. նախատեսվում է արդիականացնել ևս 2 էլեկտրական ենթակայան: ԱԶԲ միջոցներով նաև իրականացվում է էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի ստեղծման նախագիծ (SCADA), որը նախատեսվում է ավարտել 2019 թվականին: Շարունակվումէ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումը, որը կավարտվի
2020 թվականին: Այդ ժամկետումմ ծրագրի համաձայն, շահագործման կհանձնվի Հայաստան-Վրաստան ԷՀԳ-ն: Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ շարունակվում է ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը, որը կավարտվի 2019 թ. վերջին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |