Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 30-ի նիստում քննարկել է ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայման հարցը:
ՀԾԿՀ որոշման համաձայն՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է` 23.864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից
առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.906 դրամ/կՎտժ` առանց
ավելացված արժեքի հարկի, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.605 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`
42.845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.845 դրամ/կՎտժ` առանց
ավելացված արժեքի հարկի, արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև
2019 թվականի հուլիսի 1-ը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |