Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ծրագրերն ավելի արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ աշխատելու և հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Վարչապետը հավելել է, որ ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է և այդ նպատակով կարևորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը:
Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, և բանկը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ կարևորում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած դիտարկումները և նշել, որ բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը մեր երկրում տարբեր ոլորտներում: Պարոն Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցերի, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |