Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում:
Վասիլիս Մարագոսը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ առաջընթացի առավել բարձր արդյունքներ արձանագրելու համար: Նա ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետութան ոլորտների ընդլայնումն ու զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է, և հավելել, որ ԵՀ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին տարբեր ձևաչափերով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |