Արմինֆո. Վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքերը, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը: Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը:
Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալռուն՝ իրանական «Սանիր» ընկերությունն է: Ծրագրի արժեքը կազմում է՝ 107,9 մլն. եվրո:
Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:
Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |