Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Արթուր Գրիգորյանը, խոսելով վերականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը:
Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։
Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների ադյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով մյուս մարզերում ևս:
Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |