Արմինֆո.Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Կապանի, Ջերմուկի և Գորիսի օդանավակայաններով:
Գյումրու «Շիրակե օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները:
Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաև ռուսական «Պոբեդաե ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուևորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը: Հանդիպման ընթացքում արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության և «Շիրակե օդանավակայանի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ <Շիրակ> օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններե ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար:
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 15-ից ռուսական <Պոբեդա> ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ անցած տարվա սեպտեմբերին պաշտոնապես հայտարարվեց Կապանի օդանավակայանի ուղևորատար տերմինալների շինարարության մեկնարկի մասին: Հուլիսին սկսվեցին թռիչքային ուղու հարթեցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ $ 2 մլն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |