Արմինֆո. Հայաստանի էներգետիկ համալիրը կանգնած է օպտիմալացման անհրաժեշտության առջեւ: Այս մասին օգոստոսի 29-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:
Նախարարի խոսքով, էներգետիկ համալիրի կառավարման ներկայիս կառուցվածքը չի համապատասխանում օրվա խնդիրներին: Այս առումով նախատեսվում է օպտիմալացնել նախարարության ապարատը, հետեւաբար, մշակվել է նորմատիվ փաստաթղթերի փաթեթ, ուղղված նախարարության բարձրագույն ղեկավարության օպտիմալացմանը: Բացի այդ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է երկրի ամբողջ էներգետիկ համալիրի օպտիմալացմամբ: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է պետական մասնակցությամբ ընկերությունների օպտիմալացմանը: Միեւնույն ժամանակ կարեւոր է, շարունակել է Արթուր Գրիգորյանը, ապահովելով այդ ընկերությունների անխափան եւ հուսալի գործունեությունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |