Արմինֆո. Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչները սեպտեմբերի 25-ին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ:
Ցուցարարները հայտարարել են, որ ջրի բացակայության պատճառով իրենց հողերը չորացել են: Մինչդեռ, ակցիայի մասնակիցների խոսքով, ջուր կա, բայց չի հասնում գյուղացիներին:
Ցուցարարների հետ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Նա հայտնել է, որ խոսել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, վերջինս հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի, համայնքը ջուր կունենա։ Նա ընդգծել է, որ ջրի խնդիրը պայմանավորված է անբարենպաստ կլիմայական պայմաններով, որոնք հանգեցրել են ջրային պաշարների դեֆիցիտի: Այդ պատճառով ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի մասին՝ գյուղացիներին անհրաժեշտ ծավալով ոռոգման ջուր ապահովելու նպատակով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |