Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ:
Փոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացակարգի փոփոխությունների հնարավորությունները:
Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը ևս կողմնակից է մրցույթների անցկացման ու տրանսպորտային միջոցների գնահատման գործընթացի թափանցիկությանը: Նա վստահեցրել է, որ մասնակից բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:
Ընկերություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի նստեն գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձեն լավագույնս բավարարել դրանց: Արմեն Փամբուխչյանը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվող մրցույթի մասնակիցները, որպես թափանցիկության երաշխիք, կարող են հրավիրել հասարակական կազմակերպությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչների՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |