Արմինֆո. ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանի ՓՄՁ-ին գյուղատնտեսության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում, այդ թվում` ֆինանսապես: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` ԵՄ և Հայաստանի միջև համապարփակ և համակողմանի համագործակցության շուրջ համաձայնագրի շրջանակում նոր գործարար հնարավորությունների կիրառման շուրջ քննարկումներին զուգադիպած միջոցառման ընթացքում:
Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները թույլ աջակցություն են ցույց տալիս փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը: Եվրոպական դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում ՓՄՁ բաժինը կազմում է 40%, մինչդեռ ԵՄ-ում ՓՄՁ հատվածն ընդգրկում է 70%: Այդ առնչությամբ նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է լրացնել բացը և հնարավորինն անել` Հայաստանի բիզնեսի համար ԵՄ երկրների շուկաներ մուտքի հասանելիությունը բարձրացնելու նպատակով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և ԵՄ միջև առևտրի շրջանառությունը 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 1 մլրդ դոլարը, ինչը 36,1%-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 22%-ով` մինչև 432.4 մլն դոլար, իսկ ներմուծումը` 47,8%-ով, մինչև 633.3 մլն դոլար: Եվրամիությունը երկրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրային գործընկերների ցուցակում` 26%, փոքր-ինչ զիջելով ԵԱՏՄ-ին, որի բաժինը 26,4% է:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |