Արմինֆո. ՀՀ կառավարությունը 421 մլն դրամ կուղղի 23 համայնքում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Այդ մասին որոշում ընդունվել է սեպտեմբերի 27-ին կառավարության նիստի ժամանակ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, համայնքները սուբվենցիաների տեսքով միջոցներ կստանան կառավարության պահուստային ֆոնդից: Ընդհանուր առմամբ նախարարների կաբինետի կողմից ավելի վաղ հավանության էր արժանացել 911 մլն դրամ ընդհանուր գումարի 33 ծրագիր: Կառավարության բաժինը կկազմի 421,2 մլն դրամ: Նախարարն ընդգծել է, որ միջոցները հիմնականում կուղղվեն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնց կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս:
Նույն օրը կառավարությունը փոքր համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում է ընդունել: Պապիկյանն ընդգծել է, որ խոշորացված համայնքները, որպես կանոն, իրենց նախագծերի իրականացման համար մեծ հնարավորություններ ունեն, սակայն փոքր համայնքները պաշտպանված չեն: Այս առնչությամբ առաջարկվում է 3,65 մլրդ դրամ ուղղել փոքր համայքների առաջնահերթ խնդիրների լուծմանը: Խոսքը վերաբերում է արտադրական և սոցիալական նշանակության նախագծերի ֆինանսավորմանը՝ մանկապարտեզների, դպրոցների, ոռոգման համակարգերի վերանորոգմանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերի սուբսիդավորմանը 10 մլրդ դրամ ուղղելու մասին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |