Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018 12:27
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետի պաշտոնակատար. ԵԱՏՄ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար

Վարչապետի պաշտոնակատար. ԵԱՏՄ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը: «Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով: Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես ԵԱՏՄ խորհրդի նախագահությունը Հայաստանին անցնելու շեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումը, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը նաև հնարավորություն կտա քննարկել ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները և մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար: 

«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման ներկայացվածությունը վկայում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության և կոնկրետ որոշումների կայացման կարևորության մասին:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալի և համագործակցության առումով, որի ցուցանիշներն ինքնին խոսուն են: «Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար: Ուրախ եմ արձանագրել, որ աճը ձևավորվում է գործնականում բոլոր անդամ երկրների շուկաների հաշվին: Դա խոսում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև ԵԱՏՄ-ում Հայաստանի կայուն մասնակցության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է տնտեսական ակտիվության և ներմուծման-արտահանման վրա», - նշել է նա:

 

ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի շարք առանցքային հարցերի վրա՝ կարևորելով ֆորումի շրջանակում դրանց հանգամանալից քննարկումը. «Առաջին. այս տարում ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ որպես ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ընդհանուր սահմանի և Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկայությունը լրացուցիչ խթաններ են ստեղծում առևտրատնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև հուսալի առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Երկրորդ. կարևորում ենք, որ Միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ: Այս համատեքստում պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվել ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցություններում: Երրորդ. բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացումը՝ ավելացված արժեքի բարձր համամասնությամբ, կարևոր խնդիր է դառնում ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի շրջանակում բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վերաբերյալ բանավեճերի կազմակերպման վրա՝ հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական կառուցվածքի փոփոխության համաշխարհային միտումները: Հայաստանում կուտակվել է լուրջ ներուժ. բարձր տեխնոլոգիական ոլորտում գործում է շուրջ 400 ձեռնարկություն, և մենք հետաքրքրված ենք զարգացնելու ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ: Չորրորդ. ինտեգրման հետագա խորացման առումով կարևոր դեր ունի բիզնեսի և ռեգուլյատորների միջև բաց երկխոսությունը: Վստահ եմ, որ համաժողովի շրջանակում անցկացվելիք՝ Բիզնեսի հետ փոխգործակցության խորհրդատվական խորհրդի հերթական նիստի ժամանակ կքննարկվեն մեր երկրների գործարարներին հուզող հիմնական հարցերը»:

Ժամանակակից մաքսային կարգավորումներ ձևավորելու տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի լիարժեք կիրարկումը: «Բայց մենք պետք է կարողանանք նաև լուծել գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը, որը կհամապատասխանի ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներին, այնպես էլ ապրանքաշրջանառության աճին: Դա շատ կարևոր է Հայաստանի համար, որը, չունենալով ընդհանուր ցամաքային սահման ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ, արձանագրում է արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ դե ֆակտո միակ՝ ռուս-վրացական սահմանին գործող ցամաքային սահմանային անցակետի միջոցով», - ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ԵԱՏՄ տարածքում համագործակցության հետագա ամրապնդմանը: 

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակից ընկերությունների գործունեությանը, նորարարական ներուժին և զարգացման ծրագրերին:

 

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ: Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։ Ֆորումին մասնակցում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն: Իսկ ցուցահանդեսում ներկայացված է լինելու ԵԱՏՄ երկրների՝ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքը գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործական, շինանյութերի արտադրության, ոսկեգործության և այլ ոլորտներից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14