Արմինֆո.Օրենքի տեսակետից Հայաստանում, բնական մենաշնորհներից բացի, այլ՝ արհեստական մենաշնորհներ չկան: Այդ մասին նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
<Օրենքի տեսակետից շուկաներից որևէ մեկում չկար ձեռնարկատեր, որը տնօրիներ շուկայի 100%-ը: Խոսքը բնական մենաշնորհների մասին չէ: Ամբողջ աշխարհում կան տնտեսվարող սուբյեկտներ՝ շուկայում գերիշխող դիրքով, և ոչ մի օրենսդրություն չի արգելում գերիշխողների առկայությունը>,- ասել է Շաբոյանը՝ ընդգծելով, որ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքը կարող է պայմանավորված լինել միանգամայն օբյեկտիվ պատճառներով, առաջին հերթին՝ ձեռնարկատիրոջ լավ աշխատանքով: Նրա խոսքով, ամենակարևոր հարցը, որի վրա պետք է կենտրոնանան ԶԼՄ-ները և հասարակայնությունը, այն է, թե արդյոք որևէ խոչընդոտ կա շուկա նոր խաղացողների մուտքի համար: Այս համատեքստում Արտակ Շաբոյանը հերթական անգամ նշել է, որ շաքարավազի շուկայում խոչընդոտներ չկան: Այդ շուկայում գործում է շուրջ 100 տնտեսվարող, որոնք շաքարաված են ներմուծում, այդ թվում՝ <Ալեքս Հոլդինգը>:
Ինչ վերաբերում է <թավշյա հեղափոխությունից> հետո ներմուծողների շուկայում փոփոխություներին, Շաբոյանի խոսքով, վերջին 3-5 ամսում նրանց թիվն ավելացել է, ավելացել են նաև ներմուծվող ծավալները: Որպես հետևանք՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող <Ալեքս Հոլդինգ> ընկերության բաժինը շաքարավազի շուկայում, որը նախկինում կազմում էր 98%, նվազել է մինչև 78%:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |