Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոյեմբերի 5-7-ը նախաձեռնել է Հայաստանի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։
Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախը՝ ի դեմս Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության։
Նշենք, որ ընթացիկ տարում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանի զբոսաշրջային օպերատորները, մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ մասնակցել են ևս 6 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների Իրանում, Գերմանիայում, Դուբայում, Չինաստում, Ճապոնիայում, այդ թվում՝ «Profi Travelե առցանց ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ճանաչվել է որպես B2B ձևաչափով մասնակցող լավագույն երկիր։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |