Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 12:52
Նաիրա Բադալյան

ՉԺՀ դեսպան.  չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը պատրաստ է մասնակցել «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի շինաշխատանքներին

ՉԺՀ դեսպան.  չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը պատրաստ է մասնակցել «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի շինաշխատանքներին

Արմինֆո.ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի (ՏԿՏՏՆ) պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

 

Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաության  լրատական ծառայության  հաղորդման համաձայն, նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շինաշխատանքներին, որոնք իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Նա նշել է, որ այդ հատվածում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են։ Խոսելով ծրագրի ժամկետների վերանայման մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ պետք է նախ լրացուցիչ ուժեր ներգրավել, աշխատանքի մեջ հաշվետվողականությունը բարձրացնել, և եթե բոլոր ջանքերը գործադրվեն, բայց ժամկետները պահպանել հնարավոր չլինի, կքննարկվի նաև վերջնաժամկետը խելամիտ չափով երկարաձգելու հարցը։

 

Դեսպանը նշել է, որ մշտապես պատրաստ է աջակցել աշխատանքային հարաբերություններում փոխըմբռնման հաստատմանը։ Թիան Էրլունը չինական կողմի անունից հետաքրքրվածություն է հայտնել նաև Տրանշ 4-ում մասնակցություն ունենալու վերաբերյալ` կլինի դա չինական ընկերության կողմից շինարարության իրականացումը, թե ֆինանսական մասնակցությունը` վարկային բարենպաստ պայմաններով։ Նա նշել է, որ չինական կողմը բաց է ցանկացած ձևաչափով համագործակցության համար։

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ։ Դեսպանն ընդգծել է, որ դրա հնարավորության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, զգալի մեծանա ուղևորահոսքը։

 

Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը ներկայացրել է Բրյուսելում նոյեբերի 20-ին կայանալիք ««Pilot Project Expert Group meeting on Financing» խորագրով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության շրջանակները։ Նախատեսվում է դրա ընթացքում ներկայացնել Տրանշ 4-ի շինարարության ծրագիրը, և շատ դրական է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է ծրագրով։

 

Դեսպան Էրլունը կարևորել է Հայաստանի դերը` որպես Չինաստան-ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի հաստատման միջնորդ երկիր։ Դեսպանը նշել է նաև, որ ՏՏ ոլորտում համագործակցությունը ևս շատ հեռանկարային է, և դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ կան։ 

 

Հակոբ Արշակյանն էլ իր հերթին առաջարկել է ստեղծել մի հարթակ, որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի գործարարները, կծանոթանան և բիզնես կապեր կհաստատեն։ Նա նշել է, որ չնայած այս ոլորտում արտադրության ծավալները Չինաստանի հետ համեմատելի չեն, բայց մեր մասնագետների ուժը բարդ խնդիրների լուծումն է և Հայաստանում ներկայում բավական լուրջ նախագծեր են իրականացվում արհեստական բանականության, կիսահաղորդիչների թեստավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ առաջատար ուղղություններուվ։ Թիան Էրլունը հայտնել է, որ ամեն տարի աշնանը Շենժենում  էքսպո է անցկացվում, որը կարող է նման հարթակ դառնալ։ Դեսպանը կարևորեց ոչ միայն գործարար, այլև գիտական կապերը, հայ և չինացի գիտնակաների համագործակցությունն ու շփումները։ 

 

Հիշեցնենք, որ 556 կմ ընդհանուր երկարությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագիծը թույլ կտա դեպի Սեւ ծով եւ եվրոպական երկրներ ելք ապահովել Հայաստանի տարածքով (Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) եւ Վրաստանով: Ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանը) եւ հարավի (Իրանի հետ սահմանը) հաղորդակցման ապահովամանը` բարձր միջազգային չափանիշներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով, ինչպես նաև  համաշխարհային շուկաներ ելքի ապահովմանը: Հայաստանի իշխանությունները ակնկալում են, որ ծրագիրը երկրին թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանից եւ Թուրքիայից շրջափակման հետեւանքները, ստանձնել տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների տարանցիկ պետության դեր, ինչպես նաեւ միանալ սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: Ճանապարհի առաջին մի քանի հատվածների կառուցման համար մրցույթներում հաղթել էր իսպանական "Corsan Corviam"-ը, վերջին մրցափուլում (Հայաստանի հյուսիսում գտնվող Լանջիկ-Գյումրի հատվածի համար)` չինական «Սինոհիդրո Քորփորեյշնը»: Վերջինիս հետ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը 60 մլն դոլարի կապլային  պայմանագիր էր կնքել 2016 թվականի մայիսին` ներդրումային ծրագրի 3-րդ տրանշի շրջանակում: Քաջարան-Ագարակի նախագիծը կլինի Հյուսիս-Հարավ նախագծի չորրորդ հատվածը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել Հայաստանի մայրուղային ճանապարհները` Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի սահման: Մասամբ` դրանց ասֆալտե ծածկույթը կփոխարինվի բետոնե ծածկույթով, մասամբ` կընդլայնվեն: Իսկ որոշ տեղամասերում կկառուցեն ուղիղ հատվածներ` շրջանցիկ լեռնային ոլորանների փոխարեն:

 

Ի սկզբանե նախատեսվում էր միջանցքի շինարարությունը ավարտել 2019 թվականին: Միաժամանակ, սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել էր, որ Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացումը կարող է տեւել 5-10 տարի: Նրա խոսքերով, նախագծի իրագործման ժամկետը կախված կլինի ֆինանսավորումից, ծրագրի իրականացման տեմպերից և որակից: Ըստ ընթացիկ հաշվարկների, շինարարության համար կպահանջվի 2 մլրդ դոլար, քանի որ դրա միայն հարավային հատվածը` Արտաշատի եւ Մեղրի միջեւ, ըստ նախնական գնահատականների, կարժենա մոտ 1,5 մլրդ դոլար: Մինչդեռ, 6 տարի առաջ, 2012 թվականի սեպտեմբերին, երբ սկսվում էր ավտոմայրուղու կառուցումը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչների նշված գումարը ավելի քան երկու անգամ պակաս էր` 962 մլն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20