Արմինֆո.Հայաստանի տնտեսությունն այնքան մեծ չէ, որպեսզի հիմնական ընկերությունները հանվեն ժողովրդական տնտեսության շրջանառությունից: Այդ մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավար Անդրեյ Բելյանինովը` նոյեմբերի 22-ին Մոսկվայում բանկի տարեկան ժողովին հաջորդած ճեպազրույցում:
Նրա ասելով, Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը ճգնաժամային չէ, հանրապետությունը ԵԱԶԲ լիիրավ անդամ է: Բանկի կողմից Հայաստանում իրագործվող ծրագրերը ճշգրտվում են, և շատ ծրագրեր աշխատանքային վիճակում են, մշակման փուլում: «Ես չէի ցանկանա ամեն ինչ կապել երկրում առկա քաղաքական իրավիճակի հետ, ժամանակը ցույց կտա: Մենք մեր բաժնետիրոջը նեղացնելու ոչ մի մտադրություն չունենք, քանի որ բոլոր բաժնետերերը հավասար են` անկախ վճարների չափերից: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Հայաստանի ներքին գործն է: Ես հնարավորություն ունեցել եմ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, որը կարևորել է հարկերի վճարումը երկրում: «Հարկերը վճարեցիր` հանգիստ քնիր՚:
«Այն ընկերությունները, որոնք բարեխիղճ են, և որոնց նկատմամբ ոչ մի դժգոհություն չկա, բիզնեսի լիիրավ մասնակից են, առավել ևս, որ խոսքը վերաբերում է երկրի առաջատար ընկերություններին, ինչպես` «Սպայկան՚, ՅՈԻՔՕՄ-ը և ՀԷՑ-ը: Մենք, գործնականում, մեկ տարի աշխատում ենք այդ նախագծերով, իսկ դրանք լավն են՚, - ասել է Բելյանինովը: Նրա ասելով, երբ բանկը գնահատում էր նախագծերը, գնահատում էր նաև ռիսկերը: «Ռիսկերը, իհարկե, վախեցնում են, սակայն մենք աշխատում ենք այդ ռիսկերի վերացման ուղղությամբ, այդ պատճառով Հայաստանում առկա իրավիճակը ԵԱԶԲ-ին չի վախեցնում՚, - ասել է ԵԱԶԲ ղեկավարը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |