Արմինֆո.Սյունիքի մարզի խոշորացված համայնքները 2019 թվականին սուբվենցիաների տեսքով /ծրագրեր, որոնք 40%-ով ֆինանսավորվում են համայնքների, 60%-ով՝ կառավարության կողմից/ կստանան 445 մլն դրամ: Ըստ որում, բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաները հաջորդ տարի կավելանան 2,8 մլրդ դրամով:
Այդ մասին Մեղրիում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով, այս տարի Սյունիքի 8 խոշորացված համայնքներին տրամադրվել է 213 մլն դրամ: Եվս 387 մլն դրամ ուղղվել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը: 2019 թվականին, ինչպես նշել է Պապիկյանը, Սյունիքը կարող է հավակնել ամենամեծ բյուջեին՝ պետական գանձարանից սուբվենցիաների տեսքով;
Նշենք, որ <Իմ քայլը> դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումներ են անցկացնում Սյունիքի մարզի բնակավայրերում: Իրենց քարոզարշավը նրանք սկսել են Մեղրի քաղաքից, կայցելեն նաև Քաջարան, Կապան և Գորիս:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականին նախատեսվում է 5 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել: Սակայն, նախատեսված միջոցներ չեն եղել և որոշում է կայացվել չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |