Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիրե վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ծրագրով նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում Դեբետ գետի վրա նոր կամուրջ կառուցել: Կամրջի կառուցման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է երկու՝ նախագծման և շինարարության մրցույթ և տեխնիկական վերահսկողության մրցույթ, որի արդյունքում կնքվել են համապատասխան պայմանագրերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել համաձայնագրի ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու, քանի որ նախագծային աշխատանքները դեռևս չեն մեկնարկել: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12 և թերությունների համար պատասխանատվության համար՝ 24 ամիս, ուստի անհրաժեշտ է վարկի հասանելիության ժամկետը երկարաձգել 3.5 տարով՝ մինչև 2022թ. մայիսի 23-ը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |