Արմինֆո. ԵԱՏՄ պետությունները քննարկում են կազմակերպության ներսում ռոումինգի չեղարկումը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին՚, այդ մասին հաղորդել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը: Նրա ասելով, այդպիսի աշխատանք արդեն տարվում է: Գոլոմոլզինը հավելել է, որ միության ներսում ռոումինգի չեղարկումը կարող է կանոնակարգվել համապատասխան համաձայնագրով:
Դեկտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ուսումնասիրում է ԵԱՏՄ համար վճարային համակարգի ստեղծման հնարավորությունը: Ինչպես նշել էր հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերն արդեն մշակում են ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման հայեցակարգը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |