Արմինֆո. «Բիզնես Արմենիա՚ հիմնադրամը հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին հիմնադրամի հանրային կապերի թիմից,
«Բիզնես Արմենիայի՚ հետազոտության մասնագետների տվյալով, վերջին 2 տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի և կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաև դիզայներական նմուշներ։
Ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, որի շնորհիվ, Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու և զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա դուրս գալու համար։
Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները. https://www.youtube.com/watch?v=MWFjFEYUn0c ։
Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ Select Armenia-ի հարթակներում են։
Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից տեքստիլային արտադրանքի արտահանման ծավալն ավելացել է 59% -ով` մինչեւ 89.5 մլն դոլար
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |