Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կարող է հայտնվել սեփական արժույթ: Նման առաջարկով հանդես է եկել Ազգային վճարային խորհուրդը:
Կազմակերպության վարչության նախագահ Ալմա Օբաեւայի ասելով, նոր արժույթը նախատեսվում է կիրառել միայն միջպետական առեւտրի շրջանակում փոխհաշվարկային գործառնություններում: Բացի այդ, նոր փողը կլինի բացառապես էլեկտրոնային:
Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային փողերի ստեղծումը անհրաժեշտ է պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում փոխհաշվարիները դյուրին դարձնելու համար: Նոր արժույթի փոխարժեքը կախված կլինի ԵԱՏՄ անդամ երկրների ազգային դրամական միավորների` միմյանց նկատմամբ փոխարժեքից:
Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևի ասելով, նոր արժույթը կհիշեցնի եվրոպական էքյուն, որը նախորդել է եվրոյին: Ընդ որում, ԵԱՏՄ դրամական միավորի կիրառումը կարող է սահմանափակվել բացառապես միության անդամների միջեւ փոխհաշվարկային գործառնություններով եւ չվերաճել ավանդական փողի:
Պարբերականի կողմից հարցման ենթարկված փորձագետները կարծում են, որ դոլարի նկատմամբ այլընտրանքային արժույթի ստեղծումը համապատասխանում է ԱՄՆ արժույթի կիրառումից հրաժարվելու Ռուսաստանի գծին: Բացի այդ, այն օպտիմալ է նաև միության այլ անդամների համար, ովքեր շահագրգռված չեն ռուբլու դերի ամրապնդմամբ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր միավորել Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական ենթակառուցվածքը: Այս միջոցը, Ռուսաստանի նախագահի կարծիքվ, պետք է բարձրացնի պետությունների տնտեսական ինքնիշխանության մակարդակը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |