Արմինֆո.Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:
«Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ», - ասել է ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը: «Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝ վերջինիս նախագահ, Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը ստանձնելու համար:»
Մարտին Էռնեկյանը ավելի քան 17 տարվա փորձ ունի տարատեսակ բիզնեսների ղեկավարման ոլորտում յոթ տարբեր երկրներում՝ մասնավորապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ: Ներկայումս շատ կարևոր ժամանակաշրջան է ավիացիոն ոլորտի և հատկապես օդանավակայանների համար: Մենք համախմբվում ենք՝ բավարարելու համաշխարհային օդային ծառայությունների աճող պահանջարկը և մարդկանց ծառայեցնելու այն սոցիալական և տնտեսական օգուտները, որ կբերի այդ աճը» հայտարարեց Մարտին Էռնեկյանը: «Մեծ անհամբերությամբ եմ սպասում սկսելու իմ աշխատանքը Խորհրդի, մեր անդամների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ շարունակելու պաշտպանել օդանավակայանների շահերը ողջ աշխարհում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում մեր հետևողական զարգացումն է:»
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Արմենիա՚ Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ մամուլի ծառայությունից, Մարտին Էռնեկյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գլխավոր տնօրենն է, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկն է:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |