Արմինֆո. Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտե հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Տիրգան Ավինյանը վերհիշեց, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացքե ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել էին, և այժմ ուրախ է, որ համագործակցություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Նա նաև հավելեց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին և աջակցելու է «Փոլ-Մոտե-ի գործունեությանը Հայաստանում:
Մառեկ Փոլը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ասաց, որ մտադրություն ունեն, օգտագործելով «Սլացքիե կարողությունները և լեհական տեխնոլոգիաները, «Ուրսուսե մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում, որոնք կօգտագործվեն ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ կարտահանվեն այլ երկրներ: Այս առումով Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում տրակտորների պարկը արդեն բավականին հնացած է և Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոլ-Մոտ հոդլինգն արտադրում է նաև «Ուրսուս Բասե էլեկտրական և դիզելային ավտոբուսներ, քննարկվեց Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |