Արմինֆո. Հայաստանում անցկացված հայտամրցույթի արդյունքում որոշվել է ընկերությունը, որը կզբաղվի նոր դրոշմապիտակների պատրաստմամբ: Այդ մասին հունվարի 24-ին կառավարության նիստում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, նոր դրոշմապիտակների անհրաժեշտությունը պայմանավորված է անվտանգության ապահովմամբ: Բանն այն է, որ վերջին ժամանակնրես հաճախ են դիտվում երեխաների կողմից դրոշմապիտակների հաճախակի կուլ տալու դեպքեր: ՊԵԿ նախագահը հայտնել է, որ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է և որոշվել է շրջանառության մեջ դնել նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ Դրանք կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին։
Նշենք, որ ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ այդ հարցը քննարկել է Դավիթ Անանյանի հետ: Ինչպես հայտնել էր Թորոսյանը, ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես երեք ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ <Դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ տրվեն, ապա վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվեցինք աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն>,- հայտնել էր նախարարը: Արսեն Թորոսյանը նաև կոչ եմ անում ծնողներին՝ առավելագույնս ուշադիր լինել, երբ փոքրիկների ձեռքին նման ապրանքներ են հայտնվում՝ թույլ չտալու համար դրանց պոկվելը և կուլ տալը։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |