Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ռուսաստանցի գործարարների հետ քննարկում է կարեւոր ներդրումային նախագծեր, այդ թվում` արդյունաբերական: Այդ մասին հունվարի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ռուսաստանցի գործընկերների հետ բանակցությունները սկսվել են դեռ Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական համաժողովում: Հանդիպումներ են տեղի ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի, Ռուսաստանի բիզնես- օմբուդսմեն Բորիս Տիտովի եւ գործարար շրջանակների այլ կարեւոր ներկայացուցիչների հետ: «Մենք ուզում ենք քննարկումներ անցկացնել նաև հայազգի ռուսաստանցի գործարարների հետ», - ասել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, քննարկվել է ոչ թե ներդրումների չափը, այլ դրանց բովանդակությունը, կոնկրետ թվերը կհաշվարկեն մասնագետները:
«Օրինակ, ՎՏԲ-ի հետ քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ֆինանսավորումը: Ալավերդու հանքավայրը եւ պղնձաձուլական գործարանը Հայաստանի հյուսիսում ստեղծում են ավելի քան հազար աշխատատեղ, իսկ պղինձը երկրի խոշորագույն արտահանվող ապրանքների տասնյակում է: Մենք ակնկալում էինք, որ մինչեւ 2018 թ. վերջը հնարավոր կլինի վերսկսել Թեղուտի հանքի շահագործումը: Բայց ի հայտ եկան դատական գործեր: Որքանով տեղյակ եմ, հիմա դրանք գտնվում են լուծման գործընթացում, մենք հուսով ենք, որ ՎՏԲ բանկը կկարողանա պայմանավորվել օպերատորի հետ, ով կվարի հանքի շահագործման մենեջմենթը», - ասել է Փաշինյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ներդրումային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է ժամանակ, եւ այն հարկավոր է օգտագործել հնարավորինս արդյունավետ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |